Շատ մարդիկ ամեն ինչի մասին «խոսում» են ինտերնետում։ Որոշ ինֆորմացիան ձեզ հատկապես գրավիչ թիրախ է դարձնում խարդախների համար։
USA Today կայքը հրապարակել է մի քանի կարեւոր կետեր, որոնք չպետք է հայտնվեն սոցցանցերի ձեր էջերում, եթե դուք չեք ցանկանում դառնալ չարագործների զոհ։
Ձեր ընտանեկան դրությունը
Այրիները եւ ամուրիները գրավիչ թիրախ են։
Խարդախները կարող են իրենց ձեռքը վերցնել նման մարդկանց ունեցվածքը։ Որպես օրինակ կայքը հիշատակել է ոմն Ռոզալի Դուգլասի պատմությունը, որը փորձել է իր ուժերը օնլայն-ծանոթություններում եւ նշել իր «այրի» կարգավիճակը։
Արդյունքում՝ միանգամից երկու տարբեր խարդախներ կապվել են Ռոզալիի հետ եւ նրանից 430 000 դոլար կորզել։
Հանգստի պլանները
Այս կետի առնչությամբ USA Today-ը պատմել է ոմն Թիֆանիի մասին, որը Facebook-ում հրապարակել է Carnival գալիք շրջագայության մասին իր ընտանիքի համար՝ տոմսերի լուսանկարները տեղադրելով։ Նա չէր մտածել այն մասին, որ դրանում նշված էր իր նախնական պատվերի համարը։ Նույն օրը խարդախը նոր Carnival հաշվառում է ստեղծել՝ օգտագործելով Թիֆանիի հաստատման համարը։ Նրանք չեղարկել են նրա նախնական պատվերը եւ փչացրել 15 000 դոլար արժողությամբ նրա ուղեւորությունը։
Տեսահոլովակներ, որոնցում դուք խոսում եք
Արհեստական բանականության գործիքները թույլ են տալից ցանկացած մարդու էժան եւ հեշտ ստեղծել կեղծ վիդեոներ՝ դիփֆեյքեր։
Վերջերս TikTok-ում Սեմ անունով կինը պատմել է, որ ոմն կասկածելի բրենդ գողացել է իր դեմքը եւ օգտագործել այն իր արտադրանքը գովազդելու համար։ Նրանք այդ ամենն արել են կնոջ սոցցանցերում օգտահաշվի վիդեոյի եւ մի ինչ-որ դիփֆեյք ծրագրային ապահովման օգնությամբ։
Թանկարժեք էլեկտրոնիկա, որը դուք վաճառում եք
Հարավային Կարոլինայի բնակիչը Facebook-ի «Առուքվաճառք» խմբում տեղադրել էր հայտարարություն սահմանափակ սերիայի PlayStation-ը վաճառելու մասին։ «Գնորդը», որի հետ նա հանդիպել է, հանել է ատրճանակն ու դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով PlayStation-ը, ինչպես նաեւ տղամարդու թղթապանակն ու ժամացույցը։
Զբոսանքի, հետիոտն տուրիզմի եւ հեծանվասպորտի ձեր երթուղիները
GPS-ով ֆիթնես-հավելվածները հետեւում են ոչ միայն մարզումներին։ Կայքը պատմել է Գաղտնի ծառայության գործակալների մասին, որոնք բացահայտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա տիկնոջ, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ փոխնախագահ Քամալա Հարիսի գտնվելու վայրը։ Բանն այն է, որ Գաղտնի ծառայության գործակալները օգտագործել են Strava հավելվածը նրանց երթուղիներին հետեւելու համար եւ, հավանաբար, չեն հասկացել, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել այդ երթուղիները։
Դպրոցը կամ ձեր երեխաների պարապմունքները
Դուք հպարտանում եք ձեր երեխաներով եւ ցանկանում եք նրանց ձեռքբերումները ներկայացնել ինտերնետում։ Կներեք, բայց ձեր երեխայի լուսանկարը դպրոցի մոտ տեղադրելը կամ ֆուտբոլի խաղերի շաբաթական ցանկը ներկայացնելը խելամիտ չէ։ Իրականում դուք երբեք չգիտեք, թե ով է ձեզ հետեւում։
Ինֆորմացիա ձեր աշխատանքի մասին
Իրական վտանգն այստեղ այն է, որ դուք դառնում եք խարդախության զոհ։ Ֆիշինգային գրոհներն ուղղված են մեկ մարդու դեմ, որն ունի անհատականացված ինֆորմացիա։ Միջին եւ բարձր օղակի աշխատակիցները լուրջ թիրախ են, քանի որ ընկերության ֆինանսները կարող են հասանելի լինել նրանց։ Որքան ավելի կոնկրետ ինֆորմացիա եք հրապարակում, այնքան ավելի շատ լծակներ եք տալիս խարդախին։ Դա վերաբերում է ձեր աշխատավայրին, ձեր դերին, նախագծերին, որոնց վրա աշխատում եք, եւ մնացած ամեն ինչին։





























