Ռուսաստանը կօգտագործի արևմտյան ներդրողների սառեցված ակտիվներից ստացված հասույթը, պատասխան միջոցներ կձեռնարկվեն արևմտյան երկրների կողմից ոչ բարեկամական գործողությունների իրականացումից հետո: Դրա մասին «Россия-1»հեռուստաալիքի «Вести» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Մենք նույն կերպ կվարվենք: Եթե ​​արևմտյան երկրները որոշել են օգտագործել մեր ակտիվները և մեր ակտիվներից ստացված եկամուտները, ռուսական կողմն էլ  բացարձակապես համարժեք գործողություններ կիրականացնի։ Հետևաբար, մենք սառեցրել ենք նաև արևմտյան ներդրողների և արևմտյան ֆինանսական շուկայի մասնակիցների ու ընկերությունների ռեսուրսները։ Այդ ակտիվներից ստացված եկամուտը կօգտագործվի այնպես, ինչպես այն երկրների գործողությունները, որոնք սառեցրել են մեր ոսկեարժութային պահուստները և օգտագործում են այդ պահուստների տեղաբաշխումից ստացված եկամուտները։ Ռուսաստանի Դաշնությունից հետևեց նույն համարժեք արձագանքը»,-նշել է նա։

Սիլուանովը միաժամանակ շեշտել է, որ պատասխան միջոցներ կիրականացվեն արևմտյան երկրների ոչ բարեկամական գործողությունների մասին տեղեկություններից հետո։

ՌԴ ֆինանսների նախարարության ղեկավարը հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել օտարերկրյա սուբյեկտների ակտիվներից ստացված եկամուտը՝ որպես Արևմուտքի գործողությունների դեմ սիմետրիկ միջոց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50 միլիարդ դոլարի վարկը, որը G7 երկրները կտրամադրեն Ուկրաինային, համատեղ ֆինանսավորելու են G7-ի անդամները։ Միաժամանակ նշվել է, որ այն կփոխհատուցվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։