Վիսկոնսին նահանգի շերիֆի գրասենյակը օգնության է հասել 10-ամյա երեխային, որը զանգահարել էր 911 և խնդրել էր օգնել մաթեմատիկայի տնային առաջադրանքը կատարելու հարցում, հայտնում է UPI-ն։

Շավանո շրջանի շերիֆի գրասենյակը սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ դիսպետչերն արձագանքել է 10-ամյա երեխայի 911 զանգին, որը զանգահարել  և ասել է, որ օգնության կարիք ունի մաթեմատիկայի տնային առաջադրանքը լուծելու հարցում:

«Նա հայտարարեց, որ իր ընտանիքը նույնպես լավ չի մաթեմատիկայից» և օգնության կարիք ունի, ասվում է հաղորդման մեջ:

Ըստ շերիֆ Ջորջ Լենցների, դիսպետչեր Քիմ Քրաուզեն բացատրել է երիտասարդ զանգահարողին, որ 911-ը այն համարը չէ, որով կարող է օգնության կանչել տնային աշխատանքների համար, բայց առաջարկել է օգնել:

«Նա որոշ ժամանակ ուներ և հարցրեց. «Կարո՞ղ եմ օգնել ձեզ ինչ-որ հարցում»: Տղան տասնորդական կոտորակների հետ կապված խնդիր ներկայացրեց, Քիմը չկարողացավ օգնել նրան, ուստի ասաց. «Ապա, տեսնենք ձեր տան մոտակայքում  շերիֆի օգնական կա՞», - պատմել է Լենցները Good Morning America-ին:

Շերիֆի օգնական Չեյզ Մեյսոնը պատահաբար մոտակայքում էր և համաձայնեց տեսնել մաթեմատիկական խնդիրը:

«Անձամբ ես նույնպես մաթեմատիկայից այնքան էլ լավ չեմ, բայց, այնուամենայնիվ, արձագանքեցի օգնելու համար», - գրել է Մեյսոնը միջադեպի մասին իր զեկույցում:

Մեյսոնը, որը զանգահարողի տարիքի խորթ որդի ունի, նստել է երեխայի հետ և կարողացել է «լուծել տասնորդական կոտորակներով մաթեմատիկական խնդիրները», ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: