ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և մյուս միջնորդները կուժեղացնեն ջանքերը՝ Գազայում հրադադարի հասնելու համար, որը կհեռացնի ՀԱՄԱՍ-ը իշխանությունից և կազատի այդ գոտում ավելի քան մեկ տարի պահվող պատանդներին:

«Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները ևս մեկ ջանք կգործադրի Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և մյուսների հետ՝ Գազայում հրադադարի հասնելու համար՝ պատանդների ազատ արձակմամբ և պատերազմի ավարտն առանց ՀԱՄԱՍ-ի իշխանության»,- X սոցիալական ցանցերում շեշտել է Բայդենը: