Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 21 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ «հուլիսի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերը ճնշելու գործում նրանց դերի համար», ըստ Reuters գործակալության՝ չորեքշաբթի հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է -ը։
Վաշինգտոնը հայտարարում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին մեղադրում է «ժողովրդավարական նորմերը խարխլելու մեջ», ընտրություններում հաղթանակի մասին կեղծ հայտարարություն է արել։
«Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ընդդիմության առաջնորդ Էդմունդո Գոնսալեսը հաղթել է և նրան անվանում է ընտրված նախագահ: Խոսքը ոչ միայն Նիկոլաս Մադուրոյին պատասխանատվության ենթարկելու մասին է»,-հայտարարել է վարչակազմի պաշտոնյան:
«Ռեպրեսիվ մարտավարության վրա հիմնված ռեժիմին աջակցելու համար անօրինական գործող պաշտոնյաները ևս կհայտնվեն այդ պատժամիջոցների թիրախում»,-հավելել է նա։
Վարչակազմի պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգները միաժամանակ վիզային սահմանափակումներ կսահմանի Մադուրոյին առնչվող մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
Սեպտեմբերին Վենեսուելայի կառավարությունը մերժել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկույցը, որը քննադատում էր ընտրություններից հետո «քաղաքական հակառակորդների և երեխաների նկատմամբ ճնշումները»՝ շեշտելով, որ դա պետական հարկադրանքի նշան է:




























