Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել է, որ իսրայելական զինվորականները «էլ ավելի ավելի վճռական» կգործեն հրադադարի համաձայնագրի պայմանների իրականացման հարցում, քան գործել են Լիբանանի հետ պատերազմի ժամանակ։
X-ում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական զորքերին, սահմանամերձ շրջանին և ՑԱԽԱԼ-ի նշած տարածքի գյուղերին մոտենալու փորձ անող «Հըզբոլլահ»-ի մարտիկները թիրախ կդառնան»: Հրեական պետության բանակի շտաբի պետը հավելել է, որ Իսրայելը «մտադիր չէ պատերազմի վրա ամիսներ վատնել»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։




























