Ռուսաստանի Կենտրոնական բանկը բյուջետային կանոնների կատարմանն առնչվող ՌԴ ֆինանսների նախարարության կանոնավոր գործողությունների արտացոլման շրջանակում նոյեմբերի 28-ից մինչև 2024 թվականի վերջը ներքին արտարժույթի շուկայում արտարժույթ չի գնի, հայտնում է РБК-ն։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է ֆինանսական շուկաների անկայունությունը նվազեցնելու նպատակով։

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Բանկը, ըստ նախապես հայտարարված ընթացակարգի, կշարունակի ներքին արժույթի շուկայում իրականացնել արտարժույթի վաճառքի գործառնություններ՝ Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների համալրմամբ և օգտագործմամբ՝ հաշվի առնելով 2023 թվականին հիմնադրամի միջոցներով իրականացված բոլոր գործառնությունները՝ օրական 8,4 միլիարդ ռուբլու չափով»,- նշել են Կենտրոնական բանկում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նման որոշում է կայացրել անցյալ տարի. օգոստոսի 10-ից մինչև 2023 թվականի վերջը Ռուսաստանի Բանկը բյուջետային կանոնի շրջանակում՝ ռուբլու կտրուկ թուլացում ֆոնին դադարեցրել է արժույթի գնումները շուկայում։

Մինչև արտարժույթի գնման գործառնությունների դադարեցումը, Ռուսաստանի Բանկը նոյեմբերին ներքին շուկայում օրական 4,2 միլիարդ ռուբլու համարժեք արտարժույթ էր վաճառում: Այս արժեքը բաղկացած էր երկու բաղադրիչից՝ Կենտրոնական բանկի սեփական գործառնությունները՝ 8,4 միլիարդ ռուբլու չափով՝ հանած ֆինանսների նախարարության ոսկու և արտարժույթի գնման գործարքների արտացոլված ծավալը, որը նոյեմբերին կազմել է 4,2 միլիարդ ռուբլի:

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալներով՝ նոյեմբերի 28-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը (սահմանվել է նախորդ օրվա առուվաճառքի արդյունքների հիման վրա) 108,01 ռուբլի է, եվրոյինը՝ 113,09 ռուբլի, յուանինը՝ 14,8 ռուբլի։ Միևնույն ժամանակ, նոյեմբերի 27-ի օրվա ընթացքում արտարժույթի միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը (Ռուսաստանում դոլարի կազմակերպված առևտուր չի իրականացվում) բարձրացել է 114 ռուբլուց, իսկ յուանի փոխարժեքը Մոսկվայի բորսայում՝ 15 ռուբլուց։