Ի հայտ է եկել ծովային նոր գիշատիչ, որը մարտահրավեր է նետում օվկիանոսում կետանման շնաձկների տիրապետությանը։ Դրանք կետադելֆիններն են, որոնց ժողովրդի մեջ անվանում են մարդասպան կետեր։ Սովորաբար կետադելֆինները սնվում են ծովային կաթնասուններով, կրիաներով եւ ձկներով։ Սակայն Կալիֆոռնիայի ծովածոցում նրանց վտառը մշակել է որսի ինքնատիպ ռազմավարություն՝ հարձակվելով կետանման շնաձկան վրա, գրել է Interesting Engineering-ը։
Միասին աշխատելով՝ նրանք կարող են շրջել մեծ ձկանը մեջքի վրա՝ նրան անօգնական դարձնելով։
Կետանման շնաձկները, մանավանդ երիտասարդները եւ փոքր չափեր ունեցողները, խոցելի են կետադելֆինների կողմից Կալիֆոռնիական ծովածոցի իրենց կուտակման վայրում։
2018-2024թթ. հետազոտողները գրանցել են նրանց հարձակման չորս դեպք այս շրջանում։ Այդ հարձակումները տեսանկարահանվել են եւ լուսանկարվել գիտականների եւ անհատ անձանց կողմից։
Մոնթեսուման՝ կետադելֆինի արուն, մասնակցել է չորս հարձակումից երեքին։ Էգը, որին հաճախ տեսել են Մոնթեսումայի հետ, նույնպես մասնակցել է հարձակումներից մեկին։ Դա նշում է հնարավոր ընտանեկան հարաբերությունների մասին։
«Որսի ժամանակ վտառի բոլոր անդամներ աշխատում են միասին՝ հարվածելով կետանման շնաձկանը, որպեսզի նրան մեջքի վրա շրջեն։ Շնաձկներն այս դիրքում դառնում են անշարժ եւ այլեւս չեն կարողանում շարժվել կամ հեռանալ»,- բացատրել է ծովային կենսաբան Իգերա Ռիվասը։





























