Իրանական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ ծայրահեղ մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վտանգավոր սրման կապակցությամբ՝ կապված Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչության հետ։ Հաստատվել է ՍՍՀ-ի ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանn ամուր աջակցությունը։

Նախարարները համակարծիք են եղել Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման և Աստանայի ձևաչափի շրջանակներում իրավիճակի հրատապ համապարփակ վերանայման անհրաժեշտության մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովը նմանատիպ թեմայով հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Հիշեցնենք, որ այս շաբաթ թուրքամետ ահաբեկիչները անսպասելի հարձակում են սկսել Սիրիայում և, ըստ վերջին տվյալների, իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպի մեծ մասը։ «Թուրքիան հերքում է իր առնչությունը տեղի ունեցողին։