Սիրիական բանակն ուժեղացրել է պաշտպանությունը Համայի նահանգի հյուսիսային սահմանին, ահաբեկիչների ներթափանցման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Զինված ահաբեկչական կազմակերպությունների էջերում և հարթակներում շրջանառվող հաղորդագրությունները Համա նահանգի հյուսիսում գտնվող քաղաքներ նրանց ներթափանցման մասին… իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Գերագույն հրամանատարությունն ընդգծել է, որ զինված ուժերը «ամրապնդել են պաշտպանության գիծը» և լիովին պատրաստ են «հետ մղելու ցանկացած հնարավոր հարձակում»։
Սիրիական բանակը հայտարարել է, որ ուժեղացրել է պաշտպանությունը Համա նահանգում

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























