Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայինները սկսել են ցրել բողոքի ցույցը, սկսվել են ձերբակալություններ։

Դրա մասին հայտնում է «Новости Грузия» պորտալը։ Ցուցարարները՝ հազարավոր մարդիկ, նահանջում են՝ ջանալով թիկունքով չկանգնել հատուկ ջոկատայիններին և փորձում կանխել հրմշտոցը։

Օպերայի տարածքում որոշ ցուցարարներ փորձում են խարույկներից պաշտպանական գիծ կազմակերպել: