Սիրիայում ռուսական զորախումբը փախել է մի քանի խոշոր քաղաքներից՝ զենքի և տեխնիկայի զգալի պաշարներ թողնելով ռազմաբազաներում։ Ըստ NV-ի՝ դրա մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Սիրիայում ռուսների համար իրավիճակը գնալով վատթարանում է: Ռուսաստանի կողմից աջակցվող Ասադի ռեժիմին հակառակորդ ուժերն ակտիվորեն շարժվում են դեպի հարավ, առաջին քաղաքային մարտերը տեղի են ունեցել Համա, Հոմս և Սուվեյդա քաղաքներում։

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ Ռուսաստանի ագրեսոր պետության ռազմական զորախումբը փախել է Համայից և տարհանվել Խմեյմիմ բազա։ Խմեյմիմում տեղակայված ռուսական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլյովը հայտարարել է, որ իրավիճակը դուրս է եկել Ասադի ռեժիմի վերահսկողությունից, նշել են հետախուզության աշխատակիցները։

Դամասկոսում սկսվել են առաջին զինված անկարգությունները, հավելել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը։

Նրանք պնդում են, որ ռուսաստանից զինվորականներն ու դիվանագետներն անհապաղ սկսել են լքել Սիրիայի մայրաքաղաքը։

«Ռուսները փախել են նաև Խան Շեյխուն քաղաքի ռազմաբազայից՝ թողնելով զենքի և տեխնիկայի զգալի զինանոց։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ին ռուսական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Խան Շեյխունի շրջաններին. հարձակման նպատակը, հավանաբար, ռուսական զինտեխնիկայի ոչնչացումն էր, որն անցել է ընդդիմադիր ուժերին»,- հավելել է մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական զորքերի խուճապային փախուստի ֆոնին արաբալեզու հանրային էջերում ակտիվորեն տարածվում էր ռուսական զորամիավորման հրամանատար գեներալ Կիսելի հրաժարականի մասին լուրը։ Միաժամանակ ռուսական հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը ղեկավարող գնդապետ Վադիմ Բայկուլով հետ է կանչվել Մոսկվա՝ ղեկավարությանն իրավիճակի մասին զեկուցելու:

«Նա պետք է առաջնորդներին բացատրի, թե ինչու է իրեն ենթակա անձնակազմը Հալեպում տուժել, և ռազմական տեխնիկան դարձել ռազմավար»,-հավելել է հետախուզությունը: