Միացյալ Նահանգները պատրաստում է 725 միլիոն դոլարի զենքի նոր առաքում Ուկրաինա, դրանց թվում՝ նախագահ Ջո Բայդենի լիազորած հակահետևակային ականների երկրորդ խմբաքանակը,Bloomberg-ին հայտնել են երկու պաշտոնյաներ:

Փաթեթը միաժամանակ ներառում է ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ և այլ ռազմամթերք։

Բայդենի վարչակազմն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևին Միացյալ Նահանգների Ռուսաստանի հետ պայքարում աջակցության անորոշության ֆոնին շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային:

Թրամփը քարոզարշավի հիմքում խոստումն էր, որ պաշտոնը ստանձնելուն պես արագ կավարտի պատերազմը: