Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի ուղղությամբ օդային հարվածների ալիք սկսելու մասին։

Ըստ Times of Israel-ի՝ հարվածները հասցվել են ի պատասխան նրա, որ «Հըզբոլլահ»-ն այսօր երեկոյան երկու ականանետ է արձակել Դով լեռան շրջանի վրա, ինչը «հրադադարի խախտում է»։