Իսպանական քարանձավում հայտնաբերված քարացուկների նոր վերլուծությունը ցույց է տվել, որ նեանդերթալցիներն ընդունակ են եղել վերացական մտածողությանը նույնիսկ նախքան Homo sapiens տեսակի հետ շփումը: Գիտնականներն իրենց հետազոտությունների մասին պատմել են «Qaternary» ամսագրում։
Ընդհանուր առմամբ 15 փոքր ծովային քարացուկներ են հայտնաբերվել Բուրգոսի Պրադո Վարգասի քարանձավում, և դրանց մեծ մասը գործնական նշանակություն չի ունեցել, ըստ Բուրգոսի համալսարանի և Իսպանիայի Մալագայի համալսարանի հետազոտողների:
Սա նշանակում է, որ այս քարացած ծովային արարածները, ամենայն հավանականությամբ, հավաքածուի առարկաներ են եղել, որոնք հնագույն հոմինիդները դիտավորյալ հավաքել էին ինչ-որ նպատակով, հիմնական օգտակարությունից բացի:
Սա մատնանշում է վերացական մտածողությունը, ընթացիկ և անմիջական փորձի սահմաններից դուրս մտածելու կարողությունը, որը մարդու կարևոր հատկանիշն է:
«Այս քարացուկները կարող են դիտվել որպես բնական ձևերի նկատմամբ գեղարվեստական հետաքրքրության, հմայվածության կամ հետաքրքրասիրության վկայություն: Դրանք սպառման նպատակ չունեն, հետևաբար դրանց մեկնաբանությունը հակասական է»,- գրում են գիտնականները։





























