Time ամսագիրը դեկտեմբերի 9-ին նշել է 2024թ. տարվա մարդու հավակնորդներին։ Ցուցակում տեղ են գտել՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, գործարար Իլոն Մասկը, Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիա Նավալնայան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, պոդկաստեր Ջո Ռոգանը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Իլոն Մասկին նվիրված անոտացիայում ամսագիրը գործարարին անվանել է «աշխարհի ամենահարուստ մարդը», որը 2024թ. «քայլ է կատարել դեպի քաղաքականության աշխարհ»։ Բենիամին Նեթանյահուն, ըստ ամսագրի, «այս տարվա ամենաազդեցիկ եւ հակասական համաշխարհային ղեկավարներից է», Յուլիա Նավալնայան՝ «ռուսական ընդդիմության առաջին տիկինը», իսկ Դոնալդ Թրամփը՝ «մեղավոր ճանաչված առաջին ընտրյալ նախագահը»։

Time-ը տարվա մարդուն կհայտարարի դեպտեմբերի 12-ին։