Ուկրաինան չի ճանաչի ժամանակավոր օկուպացված տարածքները որպես ռուսական: Իրավաբանական առումով դա անհնար է, CBN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Եթե մենք ունենայինք շատ ուժեր, տեխնիկա, այն, ինչ խնդրեցինք մեր գործընկերներից, գուցե կարողանայինք ռազմաճակատում ճնշում գործադրել: Եթե ​​ բավարար ուժեր չունենք, որոշ հարցեր կարելի է լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։ Եվ դա ճիշտ է» -ասել է Զելենսկին:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական։

«Առաջ այնտեղ շատ մարդ էր ապրում։ Մարդիկ կորցրել են իրենց տները, ինչ-որ մեկը տվել է իր կյանքը, շատ մարդիկ գերվել են, տասնյակ հազարավոր երեխաներ տեղահանվել են։ Շատ բան են ավերել։ Ինչպե՞ս կարող ենք մեր այդ հողը ճանաչել իբրև ռուսական։ Ուրեմն պիտի  ներե՞ք նրանց ամեն ինչ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նահավելել է, որ եթե Ուկրաինան օրինական կերպով ճանաչում է ժամանակավոր օկուպացված տարածքները որպես ռուսական, «դա նշանակում է, որ ներել ենք նրանց (ռուսներին - խմբ.), դա նշանակում է, որ աշխարհը հանդարտվել է և նրանց հնարավորություն է տվել»։

«Հետևաբար իրավաբանորեն դա անհնար է։ Բայց: Բայց դիվանագիտորեն, պետք է հասնել նպատակներին: Նպատակները կայուն և անվտանգ աշխարհն է, և ավելի արագ՝Ուկրաինայի համար»,-ընդգծել է Զելենսկին։