Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մսմնա գյուղում կայացել է վերանորոգված Շոշկավանք վանական համալիրի օծման արարողությունը: Վերականգնված վանքն օծել եւ առաջին պատարագն է մատուցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Վանք են այցելել շրջակա գյուղերի հավատացյալները:

Տեղի է ունեցել մեկամյա մանկան մկրտությունը:

17-րդ դարի կեսով թվագրված վանքը վերակառուցվել է գործարարներ Սամվել եւ Կարեն Բաբայանների միջոցներով, իսկ շրջակա տարածքը բարեկարգվել է գյուղի բնակիչներից Տիգրան Խաչատրյանի ֆինանսական աջակցությամբ:

Օծման արարողությանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտունու շրջանի ղեկավարներ, հյուրեր: