Ճապոնական ավտոմոբիլային հսկաներ Honda Motor և Nissan Motor ընկերությունները միաձուլման բանակցություններ կսկսեն, քանի որ նրանք բախվում են աշխարհի խոշորագույն էլեկտրական ավտոմեքենաներ արտադրողների աճող մրցակցությանը, հայտնում է Nikkei պարբերականը:
Երկու ընկերությունների կապերը վերջին ամիսներին ամրապնդվել են, քանի որ նրանք բախվում են էլեկտրական ավտոմեքենաների չինական արտադրողների կոշտ մրցակցության հետ, ինչը հավելյալ ճնշում է գործադրում ավանդական ապրանքանիշերի վրա, որոնք պայքարում են իրենց էլեկտրական ավտոմեքենաներից բավարար շահույթ ստանալու համար: Honda-ն և Nissan-ը հանդես են եկել նույնաբովանդակ հայտարարություններով, որում նշվում է, որ միաձուլման բանակցությունների վերաբերյալ Nikkei-ի զեկույցը երկու ընկերություններից ոչ մեկը չի հրապարակել:
«Ինչպես հայտարարվեց այս տարվա մարտին, Honda-ն և Nissan-ը տարբեր հնարավորություններ են ուսումնասիրում ապագա համագործակցության համար՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը»,-ասված է ընկերությունների հայտարարություններում:
Ավտոարտադրող հսկաները միաժամանակ հայտնել են, որ շահագրգիռ կողմերին կտեղեկացնեն ցանկացած թարմացման մասին համապատասխան ժամանակ:
Nissan-ը և Honda-ն՝ Toyota-ից հետո Ճապոնիայի երրորդ և երկրորդ ավտոարտադրողները կորցնում են շուկայի մասնաբաժինը Չինաստանում, որին նոյեմբերին բաժին է ընկել էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքի գրեթե 70%-ը՝ ամսական ավելի քան 1,27 միլիոն գնումներով:
Երկու ընկերությունների համաշխարհային վաճառքը 2023 թվականին կազմել է 7,4 միլիոն ավտոմեքենա, սակայն նրանք բախվում են էլեկտրական ավտոմեքենա արտադրողների մարտահրավերներին, հատկապես Չինաստանում, որտեղ BYD-ն ու մյուս ընկերություններ առաջատար են:





























