Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի կառավարությունը մեկ տարով կփակի TikTok տեսածառայությունը՝ մեղադրելով դրան բռնություն և ահաբեկում հրահրելու մեջ, հատկապես երեխաների շրջանում, հաղորդում է Associated Press-ը:

Ալբանիայի իշխանությունները 1300 հանդիպում են անցկացրել ուսուցիչների և ծնողների հետ այն բանից հետո, երբ նոյեմբերի կեսերին մի դեռահաս դանակահարել է մյուսին TikTok-ում ծագած վեճից հետո:

Ալբանիայի վարչապետը ուսուցիչների և ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ TikTok-ը «ամբողջովին փակ է լինելու բոլորի համար… Ալբանիայի Հանրապետությունում TikTok չի լինելու»։ Ռաման ասել է, որ փակումը կսկսվի հաջորդ տարի: