Չինաստանը երեքշաբթի ուղեծիր է արձակել Shijian-25 արբանյակը՝ հաջողությամբ կատարելով 2025թ. իր առաջին արձակումը: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի աերոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (CASC

Մեկնարկը տրվել է Պեկինի ժամանակով ժամը 04:00-ին Սիչան տիեզերակայանից (հարավարեւմտյան Սիչուան նահանգ)՝ CZ-3B-ի օգնությամբ: Սա «Չանչժեն» կրող հրթիռների 555-րդ մեկնարկն է:

ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) տվյալներով՝ Shijian-25-ը գտնվում է երկրաստացիոնար անցումային ուղեծրում։ Այն կօգտագործվի տիեզերանավերի վառելիքով լիցքավորման տեխնոլոգիաների փորձարկման եւ տիեզերանավերի շահագործման ժամկետը երկարացնելու ծառայությունների մատուցման համար:

CZ-3B-ը (արձակման ժամանակ օգտագործվել է CZ-3B/E մոդելը) եռաստիճան հեղուկ վառելիքով հրթիռ է (4,2 մետր տրամագծով շրջահոս սարքով), որի տրամագիծը հասնում է 56,3 մետր երկարության եւ կարող է հասցնել մինչեւ 12 տոննա օգտակար բեռ երկրամերձ ցածր ուղեծիր: Սովորաբար, այս կրիչը օգտագործվում է արբանյակները երկրաստացիոնար փոխանցման ուղեծիր ուղարկելու համար, որտեղ այն կարող է հասցնել մինչեւ 5,5 տոննա բեռ: