The Telegraph պարբերականի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիան պատմության մեջ առաջին անգամ դարձել է Եվրոպայում էլեկտրամեքենաների ամենախոշոր շուկան։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 2024թ. վերջին էլեկտրամեքենաների գրանցումների թվի աճից հետո Մեծ Բրիտանիան գերազանցել է Գերմանիային և առաջ է անցել Ֆրանսիայից։
Թագավորության կառավարությունը հաստատել է Մեծ Բրիտանիայում բենզինի և դիզելային վառելիքի արգելքը 2035-ից 2030 թվական տեղափոխելու ծրագրերը։ Տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդերը հայտարարել է, որ ծրագրերը, որոնք որոշ հիբրիդային ավտոմեքենաների կազատեն հարկերից մինչև 2035 թվականը, «վստահություն կներշնչեն նոր մոդելների անցնելու հնարավորությունը դիտարկող սպառողներին»։
Ավտոարտադրողները փորձել են կատարել անցյալ տարվա վաճառքների վերաբերյալ կառավարության խիստ պահանջները, ինչը սահմանված քվոտան գերազանցող յուրաքանչյուր ոչ էլեկտրական ավտոմեքենայի համար սպառնում է 15,000 ֆունտ ստեռլինգի տուգանքով։
Այսպես կոչված զրոյական արտանետումներով ավտոմեքենաների (ZEV) մանդատը պահանջում է, որ անցյալ տարի արտադրողների վաճառած ավտոմեքենաների 22%-ը լինեն էլեկտրական։
Ավտոարտադրողների և առևտրականների ընկերությունը (SMMT) հաշվարկել է, որ ՝ սահմանված նպատակներին հասնելու փորձի շրջանակներում անցյալ տարի ընկերությունները ծախսել են 4.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ գների իջեցման վրա, ինչը համարժեք է յուրաքանչյուր էլեկտրամեքենայից գրեթե 12,000 ֆունտ ստեռլինգի։
Զեղչերի շնորհիվ Մեծ Բրիտանիայում էլեկտրամեքենաների վաճառքը անցյալ տարի աճել է մեկ հինգերորդով և հասել 381,970 -ի։
Սա թույլ է տվել Մեծ Բրիտանիային առաջ անցնել Գերմանիայից, որտեղ էլեկտրամեքենաների վաճառքը նվազել է 27%-ով՝ հասնելով 380,609 -ի։ Օլաֆ Շոլցի կառավարությունը 2023թ. վերջին չեղարկել էր սուբսիդիաները, ինչը հանգեցրել է վաճառքների կտրուկ անկման։





























