Ոստիկանության Մալաթիայի բաժնում, դեկտեմբերի 15-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 89 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է 61-ամյա Լիդա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:




























