Զապորոժիեի մարզային ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆյոդորովը ներկայացրել է տուժածների մասին ճշտված տվյալները։ Իր թելեգրամ-ալիքում նա տեղեկացրել է, որ Զապորոժիեի դեմ կառավարվող ռումբերի հարվածի հետեւանքով տուժել է 113 մարդ, նրանցից 59-ը հոսպիտալացվել է, 10-ը գտնվում է ծանր վիճակում։ Զոհվել է 13 մարդ։

Զապորոժիե քաղաքը գորհի է ենթարկվել հունվարի 8-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 16.00-ին։ Հարվածի տակ է ընկել տրանսպորտի աշխույժ երթեւեկությամբ փողոցը։

ՌԴ իշխանությունները հարվածի մասին տեղեկությունները չեն մեկնաբանել։