Իր երկարատև կյանքի ընթացքում Ռոջեր Թիբերվիլը ոչ մի անգամ չի այցելել նորմանդական քաղաք, որից ստացել է իր ազգանունը: Սերելով խաղողի այգիների տերերի ընտանիքից՝ նա ծնողներից անշարժ գույք էր ժառանգել Փարիզում և աշխատել որպես օդերևութաբան։ Բայց երբ օգոստոսին Թիբերվիլը մահացավ 91 տարեկանում՝ չթողնելով ոչ մի ժառանգ, քաղաքապետը (1773 բնակչություն) հեռախոսազանգ ստացավ։ Ռոջեր Թիբերվիլը Թիբերվիլին էր կտակել  իր կարողության մեծ մասը, որը գնահատվում է 10 միլիոն եվրո:

Թիբերվիլի քաղաքապետ Գի Փերիսը պատմել է, որ քաղաքի զարմացած և հիացած բնակիչներն ու պաշտոնյաներն այժմ մտածում են, թե ինչպես ծախսեն անսպասելի եկամուտը, որը հինգ անգամ գերազանցում է քաղաքապետարանի տարեկան բյուջեն:

«Սա բացառիկ գումար է։ Ակնհայտ է, որ այն վեր է մեր երևակայությունից,- ասել է Փերիսը տեղական France Bleu ռադիոկայանին տված հարցազրույցում։ - Մենք դեռ չգիտենք, թե ինչ ենք անելու դրա հետ: Ամբողջը չենք ծախսելու: Մենք մտադիր ենք տնօրինել այս օժիտը, ինչպես միշտ արել ենք մեր համայնքային բյուջեի հետ՝ խելամտորեն և պատասխանատվությամբ»:

Ֆրանսիական մի համայնք այժմ պատրաստվում է մարել ավելի քան 400․000 եվրոյի բանկային վարկը, որն օգտագործվել է նոր տարրական դպրոցի կառուցման համար: Քանի որ քաղաքը պետական ​​հաստատություն է, այն ստիպված չի լինի ժառանգության հարկ վճարել, հայտնում է The Guardian-ը։