2024թ. Չինաստանի ընդհանուր արտաքին առեւտրի ծավալը ավելացել է 5 տոկոսով (յուանով), վկայում են պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են երկուշաբթի, գրել է «Սինհուան»։

Չինաստանի Գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ 2024թ. արդյունքներով արտաքին առեւտի ընդհանուր ծավալը Չինաստանում հասել է 43,85 տրլն յուանի (մոտ 6,1 տրլն դոլար)։

Մասնավորապես, արտահանումն ավելացել է 7,1 տոկոսով, տարեկան արտահայտությամբ 25,45 տրլն յուան,իսկ ներմուծումը՝ 2,3 տոկոսով՝ 18,39 տրլն յուան։