Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է ուրբաթ տեղի ունեցած աճից հետո։

Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 81,16 դոլար, ինչը 1,4 դոլարով (1,76 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 2,84 դոլարով (3,7 տոկոս)՝ մեկ բարելը 79,76 դոլար։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,47 դոլարով (1,92 տոկոս)՝ մեկ բարելը 78,04 տոկոս։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 2,65 դոլարով (3,6 տոկոս)՝ հասնելով 2024թ. հոկտեմբերի 7-ից հետո առավելագույնին՝ մեկ բարելը 76,57 դոլարի։

Անցած շաբաթ միջազգային բենչմարկը ավելացել է 4,3 տոկոսով, հյուսիսամերիկյանը՝ 3,5։