Հնդկական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ-ի պատժամիջոցներից տուժած նավթատարների և ընկերությունների հետ, սակայն երկիրը չի ակնկալում որևէ խափանում ռուսական հումքի մատակարարումների երկամսյա դադարեցման ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմ Նեֆտ» և «Սուրգուտնեֆտեգազ» նավթային ընկերությունների, ինչպես նաև «Ինգոսստրախ» և «ԱլֆաՍտրախովանիե» ապահովագրական ընկերությունների նկատմամբ:
Վաշինգտոնը նաև պատժամիջոցներ է սահմանել 183 նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են ռուսական նավթի փոխադրման համար և թույլատրել է էներգետիկայի հետ կապված որոշ գործողություններ դադարեցնել մինչև մարտի 12-ը։
Հնդկաստանը թույլ կտա մինչև հունվարի 10-ը պատվիրված ռուսական նավթային բեռները բեռնաթափել նավահանգիստներում՝ պատժամիջոցների պարամետրերով․ լրագրողներին ասել է պաշտոնյան։
«Առաջիկա երկու ամսում լուրջ խնդիրներ չենք ակնկալում, քանի որ ճանապարհին գտնվող նավերը կանցնեն նավահանգստով։ Նայելով առաջ՝ դեռ վաղ է խոսել հետևանքների մասին, այն մասին, թե ինչպես են զեղչերը գոյանալու, եթե ինչ-որ մեկը ցանկանա վաճառել 60 դոլարից ցածր գնով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է Հնդկաստանին ավելի նշանակալի զեղչեր առաջարկել՝ 2022 թվականին G7 երկրների կողմից սահմանված՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի սահմանագծին հասնելու համար, որպեսզի կարողանա օգտվել արևմտյան լցանավերից և ապահովագրությունից: «Եթե մենք ռուսական նավթ ստանանք պատժամիջոցների տակ չգտնվող ընկերությունից սահմանայինից ցածր գնով, վստահ եմ, որ մենք ուրախ կլինենք դիտարկել այդ առաջարկը», - ասել է նա՝ հավելելով, որ հնդկական բանկերը կխնդրեն ռուսական նավթի ծագման վկայագրեր տրամադրել, որպեսզի երաշխավորեն, որ գործարքներին չեն մասնակցում պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններ:
«Մենք երրորդ խոշոր սպառողն ենք։ Ռուսաստանը մեզ հետ կապվելու ուղիներ կգտնի»,- հավելել է նա։
Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները դադարեցնում են համագործակցությունը որոշ նավթային ընկերությունների հետ․ Reuters

Հասանելի է
русский


























