Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը, որը ձերբակալվել էր ապստամբության գործով եւ տարվել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննության վարչություն, հրաժարվում է ցուցմունք տալ։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով  վարչությանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ վարչությունում հարցաքննությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 11։00-ին։ News1 գործակալության տվյալներով՝ հերթական նիստը պետք է սկսվեր տեղի ժամանակով 14:40-ին։ Նշվել է նաեւ, որ հարցաքննությունը չի տեսագրվել Յուն Սոկ Յոլի անհամաձայնության պատճառով։

Պետության ղեկավարն ասել է, որ ինքն է որոշել ներկայանալ հարցաքննության, երբ իրավապահները «ներխուժել են պահպանվող տարածք»։ Վարչությունում նշել են, որ ձերբակալման հրամանն իրականացվել է։ Յուն Սոկ Յոլին նստավայրից վարչություն են տարել պահպանության մեքենայով։ Ոստիկանությունն ու վարչությունը վաղ առավոտյան ձեռնարկել են ձերբակալման երկրորդ փորձը։