Audi-ն 2025թ. կթարմացնի Q3-ը եւ A7-ը, տեղեկացրել է Мотор.ру-ն։
2024թ. մակնիշը հասցրեց թարմացնել A5-ը եւ Q5-ը, ինչպես նաեւ A6-ը եւ Q6 e-tron-ը, իսկ 2025-ին նախատեսված է եւս երկու մոդելի ռեսթայլինգ՝ Q3-ի եւ A7-ի։
Թարմացված Q3-ի նախատիպն արդեն նկատվել է ճանապարհային փորձարկումների ժամանակ՝ նրա տեսքը կշտկվի, ինչի արդյունքում դիզայնն ավելի արտահայտիչ կդառնա։ A7-ն, իր հերթին, կփոխարինի ներկայիս A6-ին եւ հասանելի կլինի ինչպես սեդանի, այնպես էլ կայանի թափքի ոճերով (ներառյալ Allroad տարբերակը):





























