Հազարամյակներ շարունակ գիտնականները և կրոնական գործիչները փորձել են ապացույցներ գտնել մահից հետո կյանքի գոյության մասին։ Իսկ գիտական հանրության մյուս մասը հերքում էր այս ջանքերը։ Սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի շատ վկայություններ են ի հայտ գալիս առաջին պնդման օգտին։

Մահը ավանդական գիտության կողմից ընկալվում է որպես օրգանիզմի գործունեության լիակատար և անդառնալի դադարեցում։ Սակայն այլ գիտական տվյալները վկայում են, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

The Conversation պարբերականը պատմել է ամերիկացի կենսաբաններ Պիտեր Նոբլի և Ալեքս Պոժիտկովի նոր հետազոտության մասին։

Նրանք փորձարարական ճանապարհով ապացուցել են, որ օրգանիզմի առանձին բջիջները կարող են լիովին պահպանել գոյությունը նրա ֆորմալ մահից հետո։ Մասնավորապես, գորտերի մաշկի բջիջները էակի մահից հետո պահպանում են ինքնակազմակերպվելու ունակությունը՝ որոշ պրիմիտիվ օրգանիզմի նմանությամբ, հաղորդում է Planet Today-ը։

Գիտնականները որոշել են չսահմանափակվել կենդանիների հետ փորձերով և համարձակվել են ալգորիթմը փորձարկել մարդու թոքերի բջիջների վրա։ Պարզվել է, որ դրանք նույնպես գոյատևել են։

Մասամբ մահից հետո կյանք կարելի է անվանել նաև դոնորային օրգանների օգտագործումը, քանի որ դրանք շարունակում են գոյությունը այլ մարմնում իրենց սեփականի մահից հետո։

Կենսաբանները նման երևույթները բնորոշում են որպես «երրորդ վիճակ»՝ սահմանային, կյանքի և մահվան միջև։ Նրանք կոչ են անում այդ վիճակն ավելի մանրակրկիտ ուսումնասիրել որպես գիտելիքների աղբյուր կյանքի տևողության հավանական երկարացման համար։