Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտավախություն ունի, որ կուսակցությունն իրեն կստիպի առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Ռուբեն Հայրապետյանը:
Մինչ այդ պատասխանելով լրագրողի հարցին, թե մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե` ոչ, նա արձագանքեց. «Ոչ, ասեմ, որ չեք տեսնելու: Ես չգիտեմ, դուք ուրախանալու, թե տխրելու եք, որ չեք տեսնելու, բայց հաջորդ խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու»: Իսկ ճշտող հարցին, թե դա իր ցանկությո՞ւնն է, թե՞ կուսակցության, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Ընդհակառակը, մտավախություն ունեմ, որ կուսակցությունից կստիպեն, որ մասնակցեմ: Բայց որ կուսակցությունը որոշում կայացրեց, բնականաբար, ես ենթարկվելու եմ կուսակցության որոշմանը»:




























