Ճապոնիայում ակվարիումի աշխատակիցները սոսնձել են մարդու թղթե դեմքեր միայնակ լուսնաձկան համար, որը նիհարել էր միայնությունից հայտնել է The Mainichi Shimbun-ը:

Ձուկը սկսել էր հիվանդի նմանվել այն բանից հետո, երբ Սիմոնոսեկի արեւմտյան քաղաքի ակվարիումը դեկտեմբերին փակվել էր նորոգման համար: Գրեթե մեկ տարի առաջ ձուկը կշռում էր 28 կիլոգրամ, բայց հանկարծ նա դադարել էր մեդուզա ուտել եւ սկսել էր մարմինը քսել ակվարիումի պատերին:

Ակվարիումի աշխատակիցները մտահոգվել են, որ Ճապոնիայի ափամերձ ջրերում որսված արեւաձկները տառապում են մակաբույծներից կամ մարսողական խնդիրներ ունեն: Բայց անձնակազմի անդամներից մեկն ասել է, որ ձուկը, հնարավոր է, դժվարանում է հարմարվել այցելուների պակասին եւ շինարարական աշխատանքների արդյունքում առաջացած աղմուկին ու տատանումներին:

Նրա գործընկերները թերահավատորեն են մոտեցել դրան, սակայն այդ տեսությունը ճիշտ էր։ Հաջորդ օրը, երբ անձնակազմը ակվարիումի պատերին սոսնձեց մարդկային դեմքերի մեծ լուսանկարներ, ձկների ախորժակը բացվեց, եւ նրանք ընդհանուր առմամբ ավելի երջանիկ տեսք ստացան: