Եգիպտոսում 5000 տարի առաջ անհետացած համարվող բծավոր բորենու (Crocuta crocuta) անսովոր հայտնաբերումը էվոլյուցիոն բարձր կետ է և իր տեսակի մեջ անոմալիա: Զարմանալի հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Mammalia ամսագրում:

Միայնակ առանձնյակը հայտնաբերվել է Սուդանի հետ սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, նրա սովորական միջավայրից մոտ 500 կմ հեռավորության վրա:

Այս արարածները կարող են օրական մինչև 27 կիլոմետր ճանապարհորդել՝ հետևելով անասունների միգրացիային և հայտնի են իրենց հարմարվողականությամբ:

«2024 թվականի փետրվարին բծավոր բորենին երկու օրվա ընթացքում սպանել է տեղի բնակիչներին պատկանող երկու այծեր Վադի Յահմիբում՝ Էլբա պահպանվող տարածքում, Սուդան-Եգիպտոս սահմանից 30 կմ հյուսիս: Տեղացիները հիանալի հետախույզներ են և ծանոթ են տարածքի բոլոր խոշոր կաթնասուններին: Տեղի բնակիչները հետևել են բորենուն, հայտնաբերել նրան, հետապնդել և դիտավորյալ հարվածել պիկապով 2024 թվականի փետրվարի 24-ին: Դիակը զննվել է, լուսանկարվել և թողնվել լեշակերներին համար որպես սնունդ,- գրում են հետազոտողները։

Գիտնականները կարծում են, որ բորենու անսպասելի ճանապարհորդությունը կարող է կապված լինել տարածաշրջանային կլիմայական երևույթի հետ: Եղանակային այս ցիկլը հանգեցնում է անձրևների և բուսականության աճի` պոտենցիալ կերպով ստեղծելով վայրի բնության միգրացիայի ժամանակավոր միջանցքներ:

Գիտնականների բացահայտումները ցույց են տվել  բազմամյա երաշտների զգալի միտումներ, որոշ համեմատաբար խոնավ ժամանակաշրջաններ և ավելի կարճ ցիկլեր: Վերջին 5 տարիների ընթացքում այս տարածքները մշտապես դիտարկվել է բարձր NDVI (Նորմալացված տարբերական բուսականության ինդեքս), ինչը ցույց է տվել բուսականության կարգավիճակի բարելավում, ինչը կարող էր աջակցել տարածքում գիշատիչների պոպուլյացիաներին:

Բորենիների ի հայտ գալը վկայում է մշտական փոփոխությունների և տեղաշարժերի մասին, որոնք տարբերում են տեսակների բաշխվածությունը՝ կախված կլիմայական պայմաններից։

Սա հանգեցնում է բծավոր բորենիների և շատ այլ տեսակների բնակեցման տիրույթների վերանայմանը, հատկապես, քանի որ նրանք ակտիվորեն տեղաշարժվում են՝ ի պատասխան որոշակի պայմանների: