Ֆրանսիական դատարանների կողմից ամուսնալուծության համար մեղադրված կինը հաղթել է բողոքարկումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ամուսնալուծության պատճառն այն էր, որ նա այլևս սեքսով չէր զբաղվում իր ամուսնու հետ։ Տեղեկությունը հրապարակել է դատարանը՝ վերաբացելով թեման Ֆրանսիայում կանանց իրավունքների շուրջ, հայտնում է Reuters-ը:

1955 թվականին ծնված կինը, որը ներկայացել է որպես Հ․ՈՒ․,  2021 թվականին՝ սպառելով բոլոր իրավական տարբերակները Ֆրանսիայում, ամուսնալուծությունից գրեթե մեկ տասնամյակ անց իր գործը ներկայացրել էր ՄԻԵԴ։ Կառույցը որոշել է, որ ֆրանսիական դատարանները խախտել են կնոջ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

«Սույն գործով դատարանը չի կարողացել բացահայտել որևէ պատճառ, որը կարող է արդարացնել պետական իշխանությունների կողմից սեռականության ոլորտում այս միջամտությունը», - ասվում է ՄԻԵԴ-ի հայտարարության մեջ:

ՄԻԵԴ-ի որոշումը կայացվել է Ֆրանսիայում Ժիզել Պելիկոյի աղմկահարույց գործի ֆոնին, ում ամուսինը մեղավոր է ճանաչվել կնոջը թմրանյութեր օգտագործելու և տասնյակ տղամարդկանց իրենց տուն հրավիրելով՝ նրան բռնաբարելու համար: Դեպքը ցնցեց աշխարհը, ստիպեց վերսկսել բուռն բանավեճեր կանանց իրավունքների շուրջ Ֆրանսիայում և Ժիզել Պելիկոյին դարձրեց ֆեմինիստական խորհրդանիշ:

«Հուսով եմ, որ այս որոշումը բեկումնային պահ է Ֆրանսիայում կանանց իրավունքների համար պայքարում: Այժմ հրամայական է, որ Ֆրանսիան, ինչպես եվրոպական այլ երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան կամ Իսպանիան, կոնկրետ քայլեր ձեռնարկեն բռնաբարության այս մշակույթը վերացնելու և համաձայնության և փոխադարձ հարգանքի իսկական մշակույթը խթանելու համար»,- ասվում է հայցվորի փաստաբան Լիլիա Թիսսենի հայտարարության մեջ։

Թիսենը հայտարարել է, որ ՄԻԵԴ որոշումը ոչ մի կերպ չի ազդի Հ.Վ.-ի ամուսնալուծության վրա, որը վերջնական է։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ վճիռը մեծ ազդեցություն կունենա ֆրանսիական օրենսդրության վրա՝ կանխելով ֆրանսիացի դատավորների կողմից ապագայում ամուսնալուծության վերաբերյալ նմանատիպ որոշումներ կայացնելու դեպքերը: