Լոռիի մարզում, դեկտեմբերի 18-ին` ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքեր:
Այրվել է Ա.Կուլկուլյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 21 ՏՕ 349 համարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Երեւանում: Դեկտեմբերի 17-ին`ժամը 04.57-ին ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցում (թիվ 41 շենքին հարակից) այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել`05.23-ին: Այրվել է «ԲՄՎ» մակնիշի QHQ 646 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:
Զոհեր եւ տուժածներ չկան:



























