Երեւանում, դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-69»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: