Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հոգեբույժ Օլեգ Դրուզը, որին կասկածում են ապօրինի հարստացման մեջ, ցանկացել է էլիտար վիլլա գնել Թուրքիայում 650 հազար եվրոյով, հայտնել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
«РБК-Украина»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ 2024թ. Դրուզը երկու անգամ մեկնել է Թուրքիա։ Այնտեղ նա փորձել է 650 հազար եվրոյով լողավազանով եռահարկ վիլլա գնել։ Իր ճամփորդությունների ընթացքում Դրուզը ակտիվորեն նամակագրություն է պահպանել ռիելթորի հետ, որն առաջարկել է շքեղ բնակարանների տարբերակներ:
Թուրքիայում է ապրում Դրուզի որդեգրած աղջիկը, որի համար նա նոր Toyota հիբրիդ մեքենա է գնել։
Ինչպես հայտնի է դարձել, մեղադրյալի կինը՝ Օլգա Սեդովան, ռուսաստանցի է, սակայն արդեն ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն։ Նրա որդին Դրուզի խորթ որդին է, ապրում է Կիեւում, բայց դեռ ռուսական անձնագիր ունի։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կալանավորել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հոգեբույժին, որը նաեւ զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրները հայտնել են, որ խոսքը Օլեգ Դրուզի մասին է։
Նա կասկածվում է ապօրինի հարստացման եւ կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ։





























