Թուրքիան 15 մարդու է ձերբակալել այս շաբաթվա սկզբին Բոլու լեռներում լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում, որի հետևանքով 78 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ էին վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Այս իրադարձությունը պատասխանատվության և բարեփոխումների կոչեր է առաջացրել, իսկ անկախ փորձագետները հայտարարել են, որ արևմտյան Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի Grand Kartal հյուրանոցում   հրդեհային անվտանգության տարրական նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի դատական ​​համակարգն աշխատում է միջադեպի բոլոր մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Հյուրանոցի ղեկավարությունը  լիարժեք համագործակցություն է խոստացել։