Ներկայացվել է նոր Shelby Mustang GT350-ը` յոթերորդ սերնդի Mustang-ի մեկնությունը: Նոր մոդելը ստացել է ավանդական GT350 անվանումը, սակայն կորցրել է մթնոլորտային շարժիչը՝ ստանդարտ 5,0 լիտրանոց V8 Coyote-ը համալրվել է 3,0 լիտրանոց Whipple սուպերլիցքավորիչով։ Այս մասին հայտնում է Мотору.ру-ն։ Արդյունքը 487-ից հասցվել է 821 ձիաուժի, մինչդեռ պահպանվել է մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփի միջև ընտրության հնարավորությունը:
Կափարիչի տակ V8 շարժիչ է կոմպրեսորով, որը կարող է աշխատել 6-աստիճան մեխանիկական կամ 10-աստիճան ավտոմատի հետ համատեղ: Borla արտանետման համակարգը տեղադրված է որպես ստանդարտ, իսկ կախոցում փոխված են ամորտիզատորները, զսպանակները, հակագլորման ձողերը։
Shelby GT350-ը կսահմանափակվի 526 օրինակով, գները սկսած 110,000 դոլարից:





























