Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հատուկ օպերացիայի արդյունքում վնասազերծվել են տասնյակ զինյալներ, այդ թվում նաեւ հանցավոր խմբի առաջնորդներից մեկը` Դոկու Ումարովի մոտ ընկեր Իսլամ Ուսպախոդջիեւը: Այս մասին հաղորդում է Չեչնիայի հանրապետության ներքին գործերի ինտերնետային կյաքը:
Աչխոյ-Մարտանի շրջանում իրականացված հատուկ գործողությունները, որի ժամանակ ուղղաթիռից հրթիռային հարված էր հասցվել հանցավոր խմբին, իրականացվել է երկրի նախագահ Ռամզան Կադիորվի հանձնարարությամբ. "Ոչնչվածների մեջ կարող է լինել նաեւ Դոկու Ումարովը, քանի որ Ուսպախոջիեւի հետ նրանք միշտ միասին են եղել եւ կապ էին պաշտպանում միմյանց միջեւ:Նա՞ է, թե՞ ոչ, կհաստատի դատաբժշկական հետաքննությունը, հաղորդում է «Էխո Մոսկվին» նախագահի խոսքերը: Կադիրովը նշել է, որ հրթիռային հարվածից հետո շատ դիակներ մասերի են բաժանվել:
Նշենք, որ Իսլամ Ուսպախաջիեւը 2005 թվականից հետախուզման մեջ է: Նրան մեղադրում են ահաբեկչության, զենքի անօրինական վաճառքի եւ իրավապահների կյանքի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ:



























