ԱՄՆ կառավարությունը շփումներ է նախատեսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում։

«Շատ լարված հանգստյան օրեր անցկացրինք։ Մենք գործ ունենք Իսրայելի հետ։ Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք նախատեսում ենք հանդիպումներ եւ բանակցություններ տարբեր կողմերի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի։ Եվ ես կարծում եմ, որ այս բանավեճերը բավական լավ են ընթանում»,- ասել է նա։