Խոշոր վթար է եղել այսօր, նոյմեբերի 14-ին, Սուլակ-Մախաչկալա դաշնային ճանապարհին Դաղստանի Լվովի բանակավայրից ոչ հեռու:

«Իկարուս» ուղեւորատար ավտոբուսը, որն ուղեւորվելիս է եղել Մախաչկալայից Սուլակ, բախվել է բեռնատար «ԿաՄազ» մեքենային, որի արդյունքում մահացել է նվազագույնը 6 հոգի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը: Բախումից անմիջապես հետո ավտոմեքենան այրվել է, սակայն հաջողվել է իսկույն տեղայնացնել կրակը:

Միեւնույն ժամանակ, «Վեստին», վկայակոչելով Ներքիին գործերի ներկայացուցիչներին, հաղորդում է, որ զոհվել է 8 հոգի, որից 2-ը երեխա: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ եւս 8 հոգի, շտապ հոսպիատալացվել են: Տուժածներին ավտոբուսներից դուրս գալ օգնել են պատահական անցորդները, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Ճանապարհային երթեւեկությունը փակվել է, ներկայումս տեսուչները պարզում են վթարի պատճառները: Նախնական տվյալներով, վթարը եղել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառով: Դաղստանի ճանապարհային ոստիկանության ղեկավար Վալերի Գրոմովի խոսքով, հավանաբար ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված: