Aston Martin-ն ավելի քան 60 տարի անց ներկայացրել է մրցարշավորդային ավտոմեքենան, որով կձգտի հասնելու «Լե Մանի 24 ժամը» (24 Heures du Mans) ընդհանուր ստուգարքի իր առաջին հաղթանակին, հայտնում է Autocar-ը։

Հիմնվելով Valkyrie ճանապարհային ավտոմեքենայի վրա՝ այն նախագծվել է Le Mans Hypercar-ի (LMH) կանոններին համապատասխան:

Դա կլինի V12 շարժիչով աշխատող մրցավազքի միակ ավտոմեքենան: Մյուս բոլոր մասնակիցներն օգտագործում են կամ V8 կամ V6:

Բացի դրանից, Cadillac V-Series R-ի V8-ի հետ միասին դա կլինի որակակարգի երկու բնական մթնոլորտային շարժիչներից մեկը, The Valkyrie-ի հիբրիդային 6,5 լիտրանոց Cosworth V12 շարժիչի հետ միասին, սակայն, վերամշակվել է տոկունության մրցարշավներին ավելի հարմարվելու նպատակով: Շարժիչի հզորությունը 1140 ձիաուժից իջեցվել է, հասցվելով կանոնակարգով պահանջվող 680 ձիաուժի:

Միևնույն ժամանակ, Valkyrie-ի թափքի կառուցվածքը վերափոխվել է, որպեսզի թույլ տա ավելի արագ հեռացնել և փոխարինել վնասված բաղադրիչները, ինչպես նաև բարելավել աերոդինամիկ աշխատանքը: Անվադողերի փոխարինումն արագացնելու համար շասսիի վրա ամբարձիչի (դոմկրատ) օդաճնշական համակարգ է տեղադրվել։

Այս տարի ավտոմեքենան կմասնակցի տոկունության աշխարհի առաջնությանը (WEC) և սպորտային ավտոմեքենաների ամերիկյան IMSA առաջնությանը։