«ՊրոԿրեդիտ» բանկը Երեւանում նոր մասնաճյուղ է բացել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նորաբաց մասնաճյուղը համալրել է բանկի այն մասնաճյուղերի ցանկը, որոնք տրամադրում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նախատեսված ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:
Նշենք, որ Տիգրան Մեծի պողոտայում բացված մասնաճյուղը ՀՀ ԿԲ կողմից պաշտոնապես գրանցվել է ս.թ. հոկտեմբերի 25-ին։
Տեղեկացնենք, որ վերջերս «ՊրոԿրեդիտ» բանկի ղեկավարությունը հայտարարել է առավել դինամիկ զարգացման քաղաքականության անցնելու որոշման մասին:




























