10 մարդ զոհվել, եւս 25-ը վիրավորվել են Հնդկաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի արդյունքում։ Ջայպուր քաղաքից 40կմ հեռավորության վրա՝ երկրի հյուսիս-արեւմտյան մասում, գծերից դուրս է եկել Ջոդհպուրից Դելի գնացող Mandore Express արագընթաց գնացքը։ Միջադեպը, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով տեղի ոստիկանության վրա, տեղի է ունեցել, երբ վատ տեսանելիության պայմաններում վարորդը կտրուկ արգելակել է, ինչի արդյունքում գծերից դուրս են եկել ճեպընթացի 15 վագոններ։

Ուղեւորներին ազատելու համար փրկարարները ստիպված են եղել կտրատել մետաղը։ Ինչպես հայտնում է Zeenews.com-ը, ներկայումս պարզվել է միայն երեք ուղեւորների ինքնությունը, նրանք Հնդկաստանի բնակիչներ են։ Վիրավորների մեջ կան օտարերկրացիներ, այդ թվում՝ Նոր Զելանդիայի մի քաղաքացի։