Էլեկտրական ամենագնաց Jeep Wagoneer S-ը նոր Limited վարկած է գործարկել։ Այն տարբերվում է ուժասարքի հզորությամբ, ընդ որում՝ բավականին հարուստ սարքավորումներով, հայտնում է motor.ru-ն։
Առկա է համայնապատկերային տանիք, էլեկտրական կարգավորվող նստատեղեր և Selec-Terrain վարման ռեժիմի ընտրիչ։ Ինչպես նախկինում, Wagoneer S-ն ունի երկշարժիչ ուժասարք և 400 վոլտ լարման 100 կվտ/ժամ մարտկոց, որը մեկ լիցքավորման դեպքում ապահովում է մինչև 300 մղոն հեռահարություն:
Limited-ը փոքր-ինչ ավելի էժան է, քան ներկայում հասանելի միակ Launch Edition-ը (66 հազար 995 դոլարի դիմաց՝ 70 հազար 795 դոլար) և միևնույն ժամանակ առաջարկում է ստանդարտ սարքավորումների լավ հավաքածու. կա երկու հատվածանոց համայնապատկերային տանիք, 20 դյույմանոց անիվներ և առջևի նստատեղեր տասը ուղղություններով էլեկտրական կարգավորմամբ: Տեսողականորեն Wagoneer S Limited-ը կարելի է ճանաչել իր սև տանիքով և սև կողային հայելիների հիմնակմախքներով:





























