Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, հերքել է մամուլի այն տեղեկություններին, թե ինքը երկու էլիտար բնակարան է կորցրել Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքերից մեկում. ավելին` տուժել է «մոսկովյան ժուլիկ բրոքերների աֆյորայի արդյունքում»: «Դա իրականությանը չի համապատասխանում, հլը խոզի մռութ էլ նկարել են: Մենք էլ 8-9 հատ դիակ ունենք, էտ գործը հիմա պետք է թողնեմ մտնեմ ինտերնետ նայեմ իմ ռոժի՞ն: Ես բնակարան էլ ունեմ, դաչա էլ ունեմ, էլ ինչիս է պետք, որ ուրիշ տեղ տուն գնեմ: Իմ տունը Մաշտոցի պողոտայի վրա է` Կինո «Նաիրիի» հետեւը, «Պապլավոկի» մոտ»,- ավելացրեց Շոթա Վարդանյանը:

Նշենք, որ ըստ «Հրապարակ» թերթի, Շոթա Վարդանյանին «քցել» են եւ նա երկու էլիտար բնակարան է կորցրել Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքերից մեկում: