Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ին, ապօրինի թմրամիջոց պահելու եւ գործածելու կասկածանքով, բերման են ենթարկվել Ջանֆիդա գյուղի երկու բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվել է կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























