Ճապոնական Honda Motor և Nissan Motor ընկերությունները պաշտոնապես դադարեցրել են բանակցությունները և հրաժարվել փոխադարձ միաձուլումից։
Կոնցեռնների ղեկավարները չափազանց շատ տարաձայնությունների են բախվել, որոնցից առանցքայինն այն էր, որ Honda-ն ցանկանում էր իրեն ենթարկել Nissan-ին, իսկ Nissan-ը պատրաստ չէր դուստր ձեռնարկության կարգավիճակին, գրում է Drom.ru-ն։
Nissan Motor-ի դիրքերն այժմ նույնիսկ ավելի անկայուն է, քան մինչ Honda-ի հետ խորհրդակցությունների մեկնարկը։ Nissan-ը ճգնաժամի մեջ էր վերջին մի քանի տարիների ընթացքում, որը սկսվեց 2018 թվականի վերջին, երբ Կարլոս Գոնը հեռացվեց կոնցեռնի և Renault-Nissan-Mitsubishi դաշինքի ղեկավարությունից:
Honda-ի և Nissan-ի միաձուլումը կարող էր ազդարարել աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկի կազմավորումը:
Չնայած բանակցությունների դադարեցմանը, երկու ընկերությունները կշարունակեն համագործակցել էլեկտրական ավտոմեքենաների և խելացի համակարգերի մշակման ոլորտում։





























